Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և ընկերության հիմնադիրն է հանդիսանում փաստաբան Կարեն Հովհաննիսյանը։ Ընկերությունը հանդիսանում է իրավական ամրոց և ապաստարան իրավական պաշտպանության և աջակցության կարիք ունեցող անձանց համար։ Ընկերությունն իր գործնեության ընթացքում առավելապես առաջնորդվում է իր հաճախորդների շահերի լավագույնս և համակողմանի պաշտպանությամբ, վերջիններիս խախտված իրավունքների վերականգնմամբ, ինչպես նաև դրանց ֆինանսական հատուցման ապահովմամբ։ Ընկերությունը բարեխղճորեն է կատարում իր վստահորդների գործերի իրականացումը, խստագույնս պահպանում է իրեն վստահված տեղեկությունների գաղտնիությունը և վայելում է իր վստահորդների հարգանքն ու վստահությունը։
ՀՀ աշխատանքային օրենսգիիրքը լրացվել է 3.1 հոդվածով, որի համաձայն արգելվում է խտրականությունը աշխատանքի հայտարարություններում։ Արգելվում է խտրականության ցանկացած դրսևորում, բացի գործնական հմտություններից և մասնագիտական որակավորումից: Այս դրույթը նախատեսված է խտրականության արգելքի սահմանադրական և կոնվենցիոնալ պաշտպանության համար։
Կարդալ ավելին
Փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, համաձայն որի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելը որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառելի է ոչ միայն կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է հանրային ծառայության մեջ, այլև ցանկացած տեսակի աշխատանքային իրավահարաբերություններում։
Կարդալ ավելին
ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը լրացվել է նոր դրույթով, համաձայն որի " Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալի տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը": Սույն դրույթի նպատակն է կանխել և պաշտպանել դատապարտյալների և տեսակցողների իրավունքը` ներառյալ վարակներից։
Կարդալ ավելին
Զբաղվում է փաստաբանական գործնեությամբ 2011 թվականից։ Մասնագիտացած է վարչական, աշխատանքային, քաղաքացիական, քրեական իրավունքի ոլորտներում։ Փաստաբանների պալատի անդամ է։ Արտոնագիր 1212:
Փաստաբանական գործնեությամբ զբաղվում է 2015 թվականից։ Մասնագիտացած է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Փաստաբանների պալատի անդամ է։ Արտոնագիր 1968:
Մենք օգնում ենք մարդկանց արդյունավետորեն պայքարել իրենց իրավունքների խախտման դեմ և հաջողությամբ պաշտպանել իրենց շահերը: